Սկանդալային հայտարարություն ԱՄՆ-ից՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները կվերսկսվեն
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը պատրաստ է վերսկսել հարձակումներն Իրանի ուղղությամբ, եթե կողմերին չհաջողվի հասնել Վաշինգտոնին ձեռնտու խաղաղության համաձայնագրի: Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ունի բավարար ռեսուրսներ ու սպառազինություն թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում՝ մարտական գործողությունները վերսկսելու համար, եթե Թեհրանը չհամաձայնի միջուկային զենքի բացառումը երաշխավորող գործարքին:
Այս հայտարարությունը հնչում է երկու երկրների միջև ընթացող բանակցությունների ֆոնին, որոնց նպատակն է հարթել առկա տարաձայնությունները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սպիտակ տանը հանդիպում է ունենալու իր թիմի հետ՝ այս հարցով վերջնական որոշում կայացնելու նպատակով:
Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում ներկայացրել է նաև Վաշինգտոնի հիմնական պահանջները: Ըստ այդմ՝ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ունենալու գաղափարից, իսկ Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ և անվճար բացվի միջազգային նավագնացության համար: Բացի այդ, Թեհրանը սեփական ուժերով պետք է մաքրի նեղուցում տեղադրված ծովային ականները, ինչից հետո ամերիկյան կողմը կվերացնի իրականացվող ծովային շրջափակումը:
Ամերիկյան ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ն մտադիր է ԱԷՄԳ-ի և Իրանի հետ համատեղ դուրս բերել ու ոչնչացնել հաստատված հարվածների հետևանքով ավերված ստորգետնյա օբյեկտների միջուկային նյութերը: Միևնույն ժամանակ հստակեցվել է, որ մինչև հատուկ կարգադրություն Իրանին որևէ ֆինանսական միջոց կամ սառեցված ակտիվ չի փոխանցվելու։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...