Հորմուզի նեղուցում Մոսկվան և Պեկինը կստանան հատուկ կարգավիճակ
Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող պետությունները, այդ թվում՝ Չինաստանն ու Ռուսաստանը, Հորմուզի նեղուցի հետ կապված հարցերում միշտ կօգտվեն հատուկ մոտեցումից և բարենպաստ պայմաններից։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Ազիզին ընդգծել է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Պեկինը մշտապես աջակցել են Թեհրանին, համագործակցել նրա հետ և եղել նրա կողքին ամենաբարդ ժամանակահատվածներում։ Այդ պատճառով, նրա խոսքով, երկու երկրներն էլ հատուկ ուշադրության կարժանանան Հորմուզի նեղուցով նավագնացության և տարանցման կազմակերպման հարցերում։
Պատգամավորի պարզաբանմամբ՝ դա վերաբերում է ինչպես առևտրային նավերին, այնպես էլ նավթատար տանկերներին։
«Հորմուզի նեղուցը մեզ համար ունի առանձնահատուկ աշխարհաքաղաքական նշանակություն։ Այն մեր տարածքային ջրերի և աշխարհագրական տարածքի մի մասն է, ուստի Իրանը իրավունք ունի դրա վերաբերյալ ընդունել ցանկացած որոշում, որը կհամարի անհրաժեշտ, և ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել այդ իրավունքը»,- եզրափակել է հանձնաժողովի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...
Փաշինյանի հայտարարությունը. ինչպես է գնահատում ՌԴ-ի հետ հարաբերությունը
ՀՀ-ՌԴ հարաբերությունները դրական տրանսֆորմացիայի փուլում են, հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ճեպազրույցում: «...
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ. «Ներողություն կխնդրի»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» վերա...