Գեներալ–մայորին բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել
2009 թվականին հատկացված 57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ՊԲ տարբեր պաշտոններ զբաղեցրած, 2015 թվականի փետրվարից՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Արմեն Ղահրամանյանը Արցախից է և պարգևատրվել է պետական ու գերատեսչական 12 շքանշաններով, այդ թվում՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Արիության համար» մեդալով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Ա․Ղահրամանյանը 2018 թվականի հոկտեմբերին ծանր հիվանդության պատճառով ազատվել է պաշտոնից և մինչ այժմ շարունակում է բուժումը։
Բնակարանը հանդիսանում է իր և ընտանիքի անդամների միակ կեցավայրը Հայաստանի Հանրապետությունում։
Պաշտպանության նախարարությանը նշված գործողության կատարումից ձեռնպահ մնալու հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան»,– գրել է փաստաբանը։
Նմանատիպ հոդվածներ
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...
ՊՆ-ի նոր առաջարկը՝ զինծառայողներին․ կտրվի նոր պատվովճարներ
Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել է ն...
Աղմկոտ բացահայտում․ նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցածից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հա...
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մ...
