Միջուկային գործարքը վտանգվա՞ծ է․ Իրանից դիմել են ԱՄՆ-ին
Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի ձեռքբերումը կախված է նրանից, թե արդյոք Վաշինգտոնը կհրաժարվի չափազանցված պահանջներից և հակասական գործողություններից։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Դիվանագիտական գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելով՝ նախարարը նշել է, որ վերջնական համաձայնության հասնելը կախված է ԱՄՆ-ի կողմից չափազանց պահանջատիրական մոտեցումից հրաժարվելուց և հակասական դիրքորոշումների դադարեցումից»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը մեկնաբանել է Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդիի հետ հեռախոսազրույցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ հիմնական հարցերը դեռևս լուծված չեն, թեև մյուս՝ պակաս կարևոր կետերի շուրջ կողմերը արդեն համաձայնության են եկել։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...
Փաշինյանի հայտարարությունը. ինչպես է գնահատում ՌԴ-ի հետ հարաբերությունը
ՀՀ-ՌԴ հարաբերությունները դրական տրանսֆորմացիայի փուլում են, հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ճեպազրույցում: «...
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ. «Ներողություն կխնդրի»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» վերա...