Նրանք իսկապես խամաճիկներ են. Զախարովայի կոշտ հայտարարությունը
ՄԱԿ-ում արևմտյան երկրները ներկայացնում են ոչ թե դիվանագետները, այլ առանց կարեկցանքի զգացումի, չդատող և չմտածող մեխանիզմները, որոնք չկարողացան ցավակցություն հայտնել Ստարոբելսկին Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հիանալի հասկանում ենք, թե այնտեղ ինչպես է այդ ամենը կազմակերպված, որ այդ բոլոր խամաճիկները, որոնք այնտեղ ներկայացված են, նրանք իսկապես խամաճիկներ են։ Նրանք դիվանագետներ չեն։ Նրանք չեն դատում, նրանք չեն մտածում, և, հետևաբար, նրանք չեն կարեկցում։ Ահա թե ինչն է ամենից շատ ցնցել», - ասել է նա:
Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Արևմուտքում «բերանները փրփրեցրել են» մարդու իրավունքների խախտման խնդրի շուրջ, բայց միևնույն ժամանակ չեն կարող նույնիսկ ցավակցություն հայտնել Ստարոբելսկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Նրանց թույլ չեն տվել ասել, որ հարվածը եղել է նշանակետային, որ Կիևի հարձակումը պլանավորել էր հենց մանկական օբյեկտների վրա և այդպես շարունակ։ Նրանց տրված չէ դա ասել, չեն թույլատրել։ Բայց չէ՞ որ կարելի էր պարզապես ասել՝ «այո, երեխաներ են զոհվել, և դա սարսափելի է, և մենք կարեկցում ենք բոլորին»։ Նրանք հիմա արդեն դա էլ չեն ասում, այսինքն՝ լիովին բացահայտեցին իրենց իրական դեմքը», - հավելել է նա։