Այլ

18:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու հրատապ նամակը Թրամփին. Թեժ քարոզարշավ՝ ՀՀ-ում

18:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու հրատապ նամակը Թրամփին. Թեժ քարոզարշավ՝ ՀՀ-ում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրատապ նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ զգուշացնելով հակաօդային պաշտպանության միջոցների և հրթիռների կրիտիկական պակասի մասին:

•The Economist պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի իշխանությունները սկսել են պատրաստվել ևս երկու-երեք տարվա երկարատև պատերազմի, քանի որ ԱՄՆ-ն դուրս է եկել բանակցային գործընթացից:

•Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Իրանից բարձր հարստացված ուրանը Ռուսաստան տեղափոխելու և իրանական ռեակտորների համար վառելիք արտադրելու առաջարկն ուժի մեջ է:

•ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի պնդմամբ՝ Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը մեծ անորոշություն է առաջացնում ներդրողների համար:

•«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում ինքնատիպ ակցիա է իրականացրել՝ տեղադրելով խորհրդանշական 500 կիլոգրամանոց քանդակ՝ ի նշան բոլոր քաղաքական ուժերի դեմ բողոքի:

•«Միասնության թևեր» կուսակցությունը՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավ է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքներում:

•«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Դիլիջանում հայտարարել է, որ ռեսուրսների միավորմամբ հնարավոր է հինգ տարում ունենալ Ադրբեջանից երկու անգամ ավելի մեծ բյուջե:

•Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մեկ ամսվա ընթացքում վերջնականապես կստորագրվի «TRIPP» նախագիծը, ինչի շնորհիվ կվերաբացվի Մեղրիի երկաթուղին և Հայաստանը կստանա տարանցիկ մեծ եկամուտներ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250