16:00 Լուրերը մեկ տողով. ՊՆ-ի հրատապ հերքումը. Մոսկվայի ուղերձը Երևանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մարզային ճանապարհների փակվելու մասին կեղծ լուրերը և տեղեկացրել, որ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում հնչելու են թնդանոթի կրակոցներ:
•Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ անդրադարձել է երկրում հաստատված խաղաղությանը և փարատել Սյունիքի անջատման վերաբերյալ պատմական մտավախությունները:
•Ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանը քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը՝ պահանջելով ներկայացնել խաղաղության հստակ և ստորագրված փաստաթուղթ:
•Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերը, հայտարարել է, որ Եվրամիության անդամակցությունը շատ երկրների համար մնում է անիրականանալի երազանք:
•ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, քանի որ հստակ գիտակցում է կառույցի տված տնտեսական արտոնություններն ու օգուտները:
•Արցախի նախկին պաշտոնյա Դավիթ Իշխանյանն իր ուղերձում տեղեկացրել է, որ Բաքվի դատարանում բողոքարկման գործով հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 2-ին, թեև կողմերին դեռ չի տրամադրվել դատավճռի ամբողջական տեքստը:
Նմանատիպ հոդվածներ
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներ...