TRIPP–ը դառնում է իրականություն, ՀՀ-ն հաղթահարում է շրջափակումը. Փաշինյան
TRIPP նախագիծը դառնում է իրականություն։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն հաղթահարում է շրջափակումը։ Այդ մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը նախաստորագրել են տեքստը, ինչը նշանակում է, որ տեքստը համաձայնեցված է և պատրաստ է վերջնական ստորագրման: Առաջիկայում վերջնական կստորագրվի և ի վերջո դա գիտե՞ք ինչ է նշանակում, ժողովուրդ ջան, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը: Հայաստանի Հանրապետությունը այլևս շրջափակված պետություն չի լինում: Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի, և սա շատ կարևոր առիթ է խաղաղության խաչմերուկի»,– նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Որքան մարդ է մասնակցել Գյումրիում «ՔՊ» կուսակցության հանրահավաքին
Մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավա...
Թրամփը հայտարարում է Հայաստան-Ադրբեջան նոր դարաշրջանի մասին
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նա...
Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վո...
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են. ▫️ՔՊ - 32%...