Թրամփը սպառնացել է Իրանին պատերազմի վերսկսմամբ
Թրամփը սպառնացել է Իրանին պատերազմի վերսկսմամբ՝ բանակցությունների տապալման դեպքում
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ երկխոսությունը լավ է ընթանում։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները հաջող են ընթանում։ Կամ դա կլինի մեծ գործարք բոլորի համար, կամ ընդհանրապես գործարք չի լինի, և այդ դեպքում կլինի վերադարձ մարտի դաշտ և կրակոցներ՝ ավելի լայնածավալ ու հզոր, քան նախկինում։ Եվ ոչ ոք դա չի ցանկանում»,- Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է հասնել Մերձավոր Արևելքում լայնածավալ քաղաքական համաձայնության։ Նրա խոսքով՝ դա տարածաշրջանը կդարձնի «միասնական, ուժեղ և տնտեսապես հզոր»։ Հնարավոր գործարքը նա անվանել է Մերձավոր Արևելքի պատմության «ամենակարևոր համաձայնագիրը»։
Թրամփի կարծիքով՝ մերձավորարևելյան կարգավորման համար Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը, Հորդանանը և Բահրեյնը պետք է միանան «Աբրահամի համաձայնագրերին»՝ նրա առաջին վարչակազմի ժամանակաշրջանի դիվանագիտական նախաձեռնությանը, որն ուղղված էր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել, որ ապագայում այդ համաձայնագրերին կարող է միանալ նաև Իրանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից
«Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից, կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայ...
Ալիևի հրահանգները կատարողը փորձում է ճնշել փոփոխություններ բերող ուժին. «Ուժեղ Հայաստանի» խոսնակ
Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքա...
Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վո...
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են. ▫️ՔՊ - 32%...