Թրամփի առողջական վիճակը կրկին ուշադրության կենտրոնում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 13 ամիսների ընթացքում պարբերաբար հայտնվել է հիվանդանոցներում և բժշկական հետազոտություններ անցել, գրում է ամերիկյան The Washington Post թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ անցյալ տարվա ապրիլին Թրամփը անցել է ամենամյա բուժզննում, իսկ հոկտեմբերին կրկին դիմել բժիշկներին՝ «պլանային հետագա հետազոտության» նպատակով։ ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հանրության առաջ հայտնվել էր պարանոցի և ձեռքերի կապտուկներով ու կարմիր բծերով, ինչը անհանգստություն էր առաջացրել հասարակության շրջանում։
Անցյալ տարվա հուլիսին Թրամփի մոտ ախտորոշվել է քրոնիկ երակային անբավարարություն՝ երակների հիվանդություն, որը կարող է հանգեցնել ոտքերի և կոճերի այտուցվածության։
ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը փոխանցել է ինչ-որ բժիշկ Օզի խոսքերը, որը, ենթադրաբար, ուսումնասիրել է Թրամփի բժշկական փաստաթղթերը և եզրակացրել, որ պետության ղեկավարն ունի տեստոստերոնի շատ բարձր մակարդակ 70 տարեկանից բարձր մարդու համար։
Այս տարվա հունվարին ԱՄՆ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Թրամփը շատ վատ է սնվում։ Նա ուտում է ֆասթֆուդ, քաղցրավենիք և խմում դիետիկ կոլա։ Նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ ճանապարհորդությունների ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նա ամեն օր սնվում է «վնասակար» մթերքներով։ Ինքը՝ Թրամփը, ըստ գերատեսչության ղեկավարի, պնդում է, որ ճիշտ է սնվում, սակայն ճանապարհին գտնվելիս նախընտրում է ֆասթֆուդ։
Նմանատիպ հոդվածներ
Որքան մարդ է մասնակցել Գյումրիում «ՔՊ» կուսակցության հանրահավաքին
Մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավա...
Թրամփը հայտարարում է Հայաստան-Ադրբեջան նոր դարաշրջանի մասին
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նա...
Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վո...
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են. ▫️ՔՊ - 32%...