Մոսկվան սպառնում է Հայաստանին դադարեցնել գազի ու վառելիքի արտոնյալ մատակարարումները
ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների անմաքս մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը։ Հաղորդում է Коммерсантъ–ը:
Այդ ուղերձը տեղ է գտել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ համապատասխան գերատեսչությանն ուղղված նամակում։ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման շարունակական քայլերը վտանգում են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմքերը։
2013 թվականի փաստաթուղթը Ռուսաստանին հնարավորություն էր տալիս Հայաստանին գազ, վառելիք և ադամանդներ մատակարարել առանց արտահանման մաքսատուրքերի և արտոնյալ պայմաններով՝ կապված ներքին սպառման հետ։ Ներկայումս այդ մատակարարումները շարունակում են կենսական նշանակություն ունենալ հայկական տնտեսության համար․ երկիրը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազից, ինչպես նաև ամեն տարի Ռուսաստանից ստանում է նավթամթերքի հիմնական մասը։
Նմանատիպ հոդվածներ
Որքան մարդ է մասնակցել Գյումրիում «ՔՊ» կուսակցության հանրահավաքին
Մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավա...
Թրամփը հայտարարում է Հայաստան-Ադրբեջան նոր դարաշրջանի մասին
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նա...
Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վո...
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են. ▫️ՔՊ - 32%...