Դա սցենարի մի մասն է․ Ռուսաստանի չարագուշակ ուղերձը՝ Արևմուտքին
Ռուսական «Օրեշնիկ» հրթիռը դարձել է Արևմուտքի վրա քաղաքական ճնշման գործիք, գրում է իտալական «Իլ Մեսագգերո»-ն։
«Ամեն անգամ, երբ այս հրթիռն օգտագործվում է, դրա ուղերձը տարածվում է Ուկրաինայի հակամարտությունից շատ ավելի հեռու։ Եվրոպական շատ կառավարությունների համար «Օրեշնիկը» նաև քաղաքական ճնշման գործիք է ներկայացնում, մի տեսակ նախազգուշացում՝ ուղղված անմիջապես Արևմուտքին», - նշվում է հոդվածում։
Հեղինակի խոսքով՝ երեկ կատարված հարվածը ցույց է տալիս, որ հրթիռը դադարել է լինել սովորական նախատիպ կամ զսպման հնարավոր միջոց, այլ դարձել է ներկայիս հակամարտության սցենարի մի մասը և օգտագործվում է որպես Արևմուտքին ուղղված ուղիղ ազդանշան։
Հիշեցնենք՝ շաբաթ-կիրակի գիշերը ռուսական բանակը «Օրեշնիկ», «Կինժալ», «Իսկանդեր» և «Ցիրկոն» հրթիռներով հարվածել է ուկրաինական ռազմական օբյեկտներին։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները պլանավորված չեն եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայ...
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսում․ զգուշացում օտարերկրացիներին՝ լքել Կիևը
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հայտարարություն է տարածել․«ՌԴ ԶՈՒ-ն Կիևում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության...
Իրավիճակը կրիտիկականից վերածվում է աղետալիի. Պուտին
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացի զինծառայողներին և կոչ է արել նրանց չկատարել կիևյան իշխանությունների...
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ Գլխավոր շտաբի պետ
Ռուսական զորքերը հարձակում են իրականացնում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով, հաստատել են վերահս...