Երևանն ու Վաշինգտոնը նոր փուլ են բացում․ Միրզոյան–Ռուբիո հանդիպման առանցքային շեշտադրումները
Կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից:
Հանգամանալից քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական կյանքի կոչմանն ուղղված քայլերը. Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակություն են հայտնել այս երկկողմ գործընկերությունը նոր՝ համապարփակ գործընկերության մակարդակի բարձրացնելու կապակցությամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերին: Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն ընդգծել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրագործման հարցում շահագրգռվածությունը, ինչն արտացոլվեց նաև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ միջպետական համաձայնագրի՝ կարճ ժամկետում բանակցման և տվյալ այցի շրջանակներում նախաստորագրման միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Որքան մարդ է մասնակցել Գյումրիում «ՔՊ» կուսակցության հանրահավաքին
Մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավա...
Թրամփը հայտարարում է Հայաստան-Ադրբեջան նոր դարաշրջանի մասին
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նա...
Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վո...
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են. ▫️ՔՊ - 32%...