Այլ

14:00 Լուրերը մեկ տողով. Ռուսաստանի նոր QR-կոդերի պահանջը. Պուտինի կոչը. Մարուքյանը ԶՈՒ զինանշանի մասին

14:00 Լուրերը մեկ տողով. Ռուսաստանի նոր QR-կոդերի պահանջը. Պուտինի կոչը. Մարուքյանը ԶՈՒ զինանշանի մասին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ՌԴ ներմուծման նոր կարգեր. Հունիսի 1-ից Ռուսաստանում գործարկվելու է ավտոտրանսպորտով ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը, ինչի…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

ՌԴ ներմուծման նոր կարգեր. Հունիսի 1-ից Ռուսաստանում գործարկվելու է ավտոտրանսպորտով ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը, ինչի պատճառով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է տեղական արտահանողներին նախապես ապահովել անհրաժեշտ QR-կոդերը:

Զինված ուժերի զինանշանի փոփոխության քննադատություն. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ առանց հանրային քննարկման փոխվել է Զինված ուժերի զինանշանը, որից հեռացվել է խաչը:

Փաշինյանի հայտարարությունը. Այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք ուզում են տպավորություն ստեղծել, թե Հայաստան 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց մենք այդ թեման անդառնալիորեն փակել ենք։ 

ԱՊՀ սահմանների մոտ անկայունության աճ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարներին՝ կոչ անելով առավելագույնս օգտագործել հատուկ ծառայությունների հնարավորությունները սահմանների մոտ հայտնված նոր ճգնաժամերին դիմակայելու համար:

ԱՊՀ դժգոհությունը Երևանի եվրաինտեգրման քայլերից. ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ կառույցում չեն կարող անուշադրության մատնել Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովն ու Երևանի ձգտումը դեպի Եվրամիություն:

Խոշոր հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. ՆԳՆ Փրկարար ծառայության հինգ մարտական հաշվարկ և հատուկ ջոկատներ ներգրավվել են Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհի մեկուսացման և մարման աշխատանքներին:

ՀՖՖ-ն տեղյակ չէ Ռոնալդինյոյի այցի նպատակից. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնել են, որ իրենք չեն հրավիրել լեգենդար ֆուտբոլիստին, և ըստ տեղեկությունների՝ բրազիլացի աստղը երկրում մնալու է ընդամենը մեկ օր:

Նմանատիպ հոդվածներ

09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250