Այլ

10:00 Լուրերը մեկ տողով. Միրզոյան-Ռուբիո հուշագրից մինչև Թրամփի սպառնալիքը Իրանին

10:00 Լուրերը մեկ տողով. Միրզոյան-Ռուբիո հուշագրից մինչև Թրամփի սպառնալիքը Իրանին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևան այցի ընթացքում հանդիպելու է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ժամանակ կողմերը ստորագրելու են երկկողմ փաստաթղթեր, այդ թվում՝ բովանդակությունը չբացահայտվող փոխըմբռնման հուշագիր:

•«Իրազեկ քաղաքացիների միավորման» կատարած աերո-նկարահանման և անհատական հաշվարկի տվյալներով՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին մասնակցել է շուրջ 7700 մարդ:

•«Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածու Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ 90-ականներին ՌԴ-ում անձնագիր ստացած քաղաքացիների տվյալների բազայում աշխատանքի վայրի դիմաց զանգվածաբար լրացվել է (ФСБ) հապավումը՝ կցելով լուսանկարներ և կատարվածը որակելով որպես մարդկանց անվանարկելու փորձ:

•Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Մոսկվայում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու առաջիկա շփումները՝ վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության պահպանման համատեղ պատրաստակամությունը:

•Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակահրթիռային համակարգերի արտադրության ընդլայնման բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով Կիևն իր ջանքերն ուղղում է եվրոպացի գործընկերների հետ համագործակցությանը:

•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բարձր գնահատելով Թեհրանի հետ ընթացող երկխոսությունը Մերձավոր Արևելքի պատմության «ամենակարևոր համաձայնագրի» շուրջ, միևնույն ժամանակ սպառնացել է Իրանին պատերազմի վերսկսմամբ՝ բանակցությունների տապալման դեպքում:

•Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է վերացնել երկրում ինտերնետի հասանելիության սահմանափակումները, որոնք գրեթե ամբողջությամբ արգելափակված էին ավելի քան 86 օր:

•«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության աղմկահարույց գործով դատավարությունը մոտենում է ավարտին, սակայն տուժող կողմը կասկածներ ունի նախընտրական շրջանում նիստերի հապճեպ հրավիրման և հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250