Միրզոյանը՝ 300 հազար ադրբեջանցիների հետ վերադարձի մասին
«Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը չի տեղավորվում խաղաղության օրակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այդ հռետորաբանությունը չի տեղավորվում նաև հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակում։
Միրզոյանը հերթական անգամ անհեթեթ է անվանել այն հայտարարությունները, թե Հայաստանում պատրաստվում են 300 հազար ադրբեջանցի բնակեցնել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել էր․ «Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի ու Ալիևի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են լինելու»։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Իմ գիտակցական կյանքում սա առաջին անգամ է․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ,...