Արզաքանցյանը, որպես վարչապետի նախկին թեկնածու դիմել է ժողովրդին
Տիգրան Արզաքանցյանը ուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի առաջիկա ընտրություններին.
«Այսօր, որպես մարդ, ով 2021 թվականին «Ուժը Հայրենյաց» կուսակցության կողմից եղել է Հայաստանի վարչապետի թեկնածու, իմ պարտքն եմ համարում դիմել մեր ժողովրդին։
«Ուժը Հայրենյաց» կուսակցության անունից ցանկանում եմ կոչ անել Հայաստանի քաղաքացիներին՝ առավելագույն ուշադրությամբ և պատասխանատվությամբ մոտենալ իրենց ընտրությանը։ Այն քաղաքական ուժի ընտրությանը, որը առաջիկա հինգ տարիներին ղեկավարելու է մեր երկիրը։ Այս որոշումն ունի բացառիկ կարևորություն մեր պետության ապագայի, երիտասարդության, սոցիալապես անապահով ընտանիքների, տնտեսական կայունության, երկրի անվտանգության, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականության համար։
Այսօր տարածաշրջանն ապրում է ծանր և վտանգավոր ժամանակներ։ Մեր հարևանների շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված, և Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես պետական շահերով, իմաստությամբ և սեփական ժողովրդի հանդեպ պատասխանատվությամբ։
Ես նաև համոզված եմ, որ ժողովուրդները պետք է ձգտեն խաղաղության, փոխադարձ հարգանքի և համագործակցության։ Սակայն անհնար է կառուցել իրական ու անկեղծ հարաբերություններ՝ առանց պատմական ճշմարտության նկատմամբ հարգանքի։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ողբերգությունը շարունակում է մնալ խորը ցավ հայ ժողովրդի համար։ Եվ քանի դեռ այդ պատմական ցավը չի ստացել ազնիվ ու արդար ճանաչում, այն շարունակելու է ծանր հարց մնալ ապագա սերունդների համար։
Միևնույն ժամանակ համոզված եմ, որ այսօրվա երիտասարդ սերունդը չպետք է պատասխան տա իր նախնիների սխալների համար։ Ընդհակառակը՝ պատմական սխալների ընդունումը կարող է դառնալ նորմալ, քաղաքակիրթ և բարիդրացիական հարաբերությունների հիմք՝ տնտեսության, առևտրի, մարդասիրական և մշակութային կապերի զարգացման միջոցով։ Հարևան ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության, փոխադարձ հարգանքի և տարածաշրջանի համատեղ զարգացման մթնոլորտում։
Հունիսի 7-ը կարևոր օր է Հայաստանի համար։ Թող ժողովուրդը կատարի իմաստուն ընտրություն՝ հանուն մեր երկրի ուժեղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի»,-նշել է Արցաքանզյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վո...
ՔՊ՝ 32%, «Հայաստան» դաշինք՝ ընդամենը 3%․ 44%-ը դեռ չի բացահայտում ընտրությունը
IRI-ն հարցումներ է անցկացրել՝ ԱԺ ընտրություններում ում կքվեարկեն մարդիկ: Ըստ այդմ՝ արդյունքները հետևյալն են.▫️ՔՊ - 32%▫️...
«Հեղափոխությունը չի ավարտվելու»․ Փաշինյանի հայտարարությունը
2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցողը սիրո պատմություն է և այսօր է, որ հեղափոխությունը հասել է իր գագաթնակետին, ո...
Պապիկյանը կոշտ հարվածել է Կարապետյանին․ «Չգիտեն երկրի մարտահրավերները»
Այս մարդիկ որևէ պատկերացում չունեն ոչ մեր պետության անվտանգային համակարգի, ոչ մեր զորահավաքային ռեսուրսի և ոչ էլ մեր երկ...