SOAD-ը Երևանու՞մ, սրա հետ կապված շփոթմունք կա. Սերժ Թանկյանը հերքել է
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն անդրադարձել է Երևանում հուլիսին խմբի համերգի անցկացման մասին լուրերին ու քննարկումներին։ Թանկյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջի սթորի բաժնում կատարած գրառմամբ։
«SOAD-ը Երևանու՞մ։ Սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա։ Մենք պլանավորում էինք համերգ ունենալ այս տարվա հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել այն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով։ Մենք դրա մասին կհայտարարենք, երբ պարզ լինի նոր ժամկետը»,- գրել է Թանկյանը։
System of a Down խմբի կողմից այս տարվա հուլիսին համերգ անցկացնելու պլանների մասին հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ավանում նախընտրական քարոզարշավի ընթացքում իրեն մոտեցած երիտասարդ աղջկա խնդրանքին՝ Սերժ Թանկյանի հետ իր մտերմությունն օգտագործելու ու Երևանում խմբի համերգ կազմակերպելու վերաբերյալ։ Փաշինյանն ասել էր, որ խումբը Երևանի Հանրապետության հրապարակում հուլիսին համերգ կունենա։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը
Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղո...