Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Նիկոլ Փաշինյանը քարտեզի լուսանկար է հրապարակել

ԼՈՒՍԱՆԿԱՐ. Նիկոլ Փաշինյանը քարտեզի լուսանկար է հրապարակել

Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել:


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը իր էջում գրել էր. «Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ 


Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»:

photo_5231282300270615000_x.jpg 48.47 KB


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250