Դիմակավորված անձանց շրջանակը մենք պարզել ենք․ Փաշինյանը՝ սկանդալային հայտարարություն է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անձանց ինքնությունները, ըստ օպերատիվ տվյալների, մոտավորապես պարզված են. նրանք 2024 թվականից Հայաստանում չեն գտնվում։
«Ես կարծում եմ, որ անձանց շրջանակը մենք պարզել ենք, մոտավոր։ Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, բայց ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և նրանց հայտնաբերման ուղղությամբ ջանքեր են գործադրվել, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրանք Հայաստանում չեն։ Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով մեր հետաքրքրություն տիրույթում են եղել։ Մասնավորապես, հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»,- ասել է վարչապետը։
Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ և հայհոյանքներ պարունակող տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ իրականացվում է նախաքննություն։
Համացանցում մայիսի 18-ին տարածված տեսանյութում մի խումբ դիմակավորված և զինված անձինք սպառնալիքներ ու հայհոյանքներ էին հնչեցրել վարչապետի հասցեին։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Նոր օրենք՝ մինչև 12 տարեկան երեխա ունեցողների համար
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարել...