Բոլոր սցենարները հաշվարկված են․ Պապոյանը՝ Ռուսաստանից ցորեն և գազ ներմուծելու մասին
Ռուսական կողմի հետ դժվարություններ չեն լինի՝ օրինակ, ցորենի ներմուծման կամ գազի հետ կապված, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեԼ Է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը պնդել Է, որ հնարավոր բացասական սցենարի դեպքում բոլոր մեխանիզմները մշակված են:
«Ընդհանուր առմամբ, քաղաքական այն փոփոխությունները, որոնք մենք արել ենք վերջին տարիներին, այդ թվում` սահմանի բացումը, ունեցել են դրական ազդեցություններ։ Օրինակ` աշխարհում բենզինի գները 2–3 անգամ բարձրացել են, մինչդեռ Հայաստանում ավելացել է ընդամենը մի քանի տոկոս»,- նշել է նա:
Պապոյանը շեշտել է, որ կառավարությունը դիվերսիֆիկացիա պետք է անի ցորենի ու մյուս ապրանքների դեպքում, որպեսզի որևէ մեկից Հայաստանը կախում չունենա ու կարողանա ազատ մանևրել։
«Մեր և ՌԴ-ի հարաբերություններն իրականում շատ լավ են, գործընկերային են: Առանձին հարցերի շուրջ մամուլում կան որոշակի լարվածություններ, այսպես ձևակերպեմ, ավելի հեռու են այն իրականից, որը կա: Կարծում եմ՝ այնուամենայնիվ, այդ լարվածությունների վերջին օրը կլինի հունիսի 7-ը: Հունիսի 8-ին՝ ժողովրդի հաղթանակից հետո, ամեն ինչ լինելու է իդեալական, և ռուսական կողմն էլ է նշել, որ շատ լավ աշխատելու է մեր հետ: Դրա մասին ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, այնպես որ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է Էկոնոմիկայի նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նոր օրենք՝ մինչև 12 տարեկան երեխա ունեցողների համար
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարել...