ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն` իր և Պուտինի հարաբերությունների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ շեշտելով, որ ոչ միայն որևէ կտրուկ գործողություն չեն անելու, այլև խորացնելու են։
«ՌԴ նախագահի հետ ունեմ ընկերական հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով։ Ես կասկածում եմ, որ 2018 թ.-ից մինչ օրս ՌԴ նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մոտ 200-ից ավելի հեռախոսազրույց ենք ունեցել՝ մենակ հեռախոսազրույց»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ 8 տարվա մեջ ամեն ամիս, գործնականում, կամ ավելի հաճախ ՌԴ կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունեն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է. «Այստեղ խնդիրը ուրիշ տեղ է։ Շատ-շատ դեպքերում ընդդիմությունը մեզ ասում է՝ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ հարաբերություններ... ժողովուրդ ջան, լավ, եկեք բան չանենք՝ հումորը հումոր, բայց... ՌԴ-ն գերտերություն է, և ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով՝ ինչպես գերտերությանն են վերաբերվում»,- շեշտել է վարչապետը և ընդգծել, որ նա այդպես էլ վերաբերվում է՝ ոչ միայն ՌԴ-ին, այլև ՌԴ նախագահին ու ՌԴ կառավարության ղեկավարին։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...