ԱՄՆ-ին անակնկալներ է սպասվում. Արաղչի
Թեհրանը, Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում, քաղված դասերի և ձեռք բերված գիտելիքների շնորհիվ ունակ կլինի նոր անակնկալներ մատուցել ԱՄՆ-ին, ինչի մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հավանական է համարել, որ Միացյալ Նահանգները կարող են Իրանի դեմ նոր հարձակում ձեռնարկել արդեն առաջիկա ուրբաթ օրը կամ դրան հաջորդող օրերից մեկում։
«Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ամիսներ անց ԱՄՆ կոնգրեսը խոստովանեց միլիարդավոր դոլարների արժողությամբ տասնյակ ինքնաթիռների կորուստը։ Հաստատված է, որ մեր հզոր զինված ուժերը առաջինն էին, որ խոցեցին գովաբանված Էֆ-35-ը։ Քաղված դասերի և ձեռք բերված գիտելիքների հիման վրա՝ պատերազմին վերադառնալն էլ ավելի շատ անակնկալներ կբերի», - գրել է նախարարը Էքս սոցիալական ցանցի իր էջում։
Նմանատիպ հոդվածներ
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...
ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրա...
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...