Որոշ երկրներ կախված են Ադրբեջանից․ Ալիևի աղմկահարույց հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով էներգետիկ բնագավառի ընթացիկ ծրագրերի և ենթակառուցվածքների զարգացման մասին, հայտնել է, որ հաջորդ ամսվա սկզբին երկիրը մտադիր է ազդարարել նոր հանքավայրից բնական գազի արդյունահանումը սկսելու մասին։ Ըստ նրա՝ առկա կարողություններն ու աշխարհագրական դիրքը հնարավորություն են տալիս մեծացնել արդյունահանման ծավալները։
Ադրբեջանական կողմի տվյալներով՝ ներկայումս ադրբեջանական խողովակաշարային գազ է ներկրում եվրոպական 12 երկիր, որոնցից 10-ը հանդիսանում են Եվրամիության անդամ։ Ալիևը ընդգծել է, որ երկրաբանական հետախուզման աշխատանքների և գազատարների ենթակառուցվածքների շնորհիվ Ադրբեջանն առաջատարների շարքում է այն պետությունների թվում, որոնք արտաքին շուկաներ կապույտ վառելիք են հասցնում խողովակաշարերով։
«Որոշ երկրներ կախված են ադրբեջանական գազից»,- ասել է նա։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցի ճգնաժամային իրավիճակին՝ Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ այն ազդեցություն չի թողել իրենց մատակարարումների շղթայի վրա։ Նրա պնդմամբ՝ պատճառը տրանսպորտային ուղիների և էներգակիրների դիվերսիֆիկացման քաղաքականությունն է, որը տարիներ շարունակ իրականացվել է գործընկերների ու հարևանների հետ։ Նա նաև նշել է, որ նավթի բարձր արժեքը, բացի եկամուտներ բերելուց, գլոբալ տնտեսական տատանումների հետևանքով կարող է նաև վնասներ պատճառել արտասահմանյան ֆոնդային շուկաներում կատարված կապիտալ ներդրումներին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...
Բաքվում գտնվող հայ գերիների համար՝ հատուկ խումբ կձևավորվի․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվ...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...