Մենք չենք բարեկամանում որևէ մեկի հետ․ Պուտինի կոշտ հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի գործընկերությունն ուղղված չէ որևէ կողմի դեմ, այլ ծառայում է համաշխարհային խաղաղությանն ու բարգավաճմանը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք չենք բարեկամանում որևէ մեկի հետ կամ դեմ, այլ աշխատում ենք հանուն խաղաղության և համընդհանուր բարգավաճման գործի։ Հենց այսպիսի տրամաբանությամբ են Մոսկվան և Պեկինը համակարգված կերպով հանդես գալիս ի պաշտպանություն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների՝ դրանց ողջ լիությամբ, համակցությամբ ու փոխկապակցվածությամբ, աջակցում են ակտիվ փոխգործակցությանը ՄԱԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), BRICS-ի և այլ բազմակողմ կառույցների գծով՝ ծանրակշիռ ավանդ ներդնելով համաշխարհային և տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծման գործում»,- ասել է պետության ղեկավարը։
ՌԴ նախագահի գնահատմամբ՝ նշված ձևաչափերում իրականացվող համատեղ աշխատանքը նշանակալի ազդեցություն ունի տարածաշրջանային ու գլոբալ արդի խնդիրների լուծման հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...
Բաքվում գտնվող հայ գերիների համար՝ հատուկ խումբ կձևավորվի․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվ...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...