Կադաստրային քարտեզների սխալների ուղղման գործընթաց կսկսվի
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, նշված օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառում առկա իրավական ու փաստացի խնդիրներով:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը նշել է, որ կատարվել է գործնական խնդիրների մոնիտորինգ, և փորձ է արվել լուծումներ տալ գործնականում արձանագրված խնդրահարույց հարցերին: Մասնավորապես, ներկայումս չկա կադաստրային քարտեզներում ու պետական գրանցման տվյալներում տեղ գտած սխալների բացահայտման ու սրբագրման միասնական ու հստակ ընթացակարգ: Նմանատիպ խնդիրները հաճախակի հանգեցնում են վարչական ու դատական վեճերի, իրավական անորոշության և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացների ձգձգումների:
Նախատեսվող կարգավորումների շնորհիվ կհստակեցվեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում թույլ տրված և կադաստրային քարտեզներում առկա սխալների հայտնաբերման, ինչպես նաև դրանց իրավաչափ ուղղման հետ կապված հարաբերությունները:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարևորել է ներկայացված նախագծի ընդունումն ու հստակ գործիքակազմերի ապահովումը: Նանե Ղազարյանը նաև պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին՝ պարզաբանումներ ներկայացնելով նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:Օրենսդրական փաթեթին տրվել է դրական եզրակացություն:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը որոշում կայացրեց 19-ամյա վարորդի վերաբերյալ
19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ, ում վարելու իրավունքը կասեցված էր, որպես խափանման միջոց է սահմանվել երկամսյա տնային...
Ո՞նց կարող է ԱՊՊԱ-ն էսքան թանկանալ, ո՞նց
Այս հարցադրումը վերջին ժամանակներս հաճախ է հնչում Auroranews-ի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի ժամանակ: Վարորդնե...
Գաղտնազերված տեղեկություն «թռչող ափսեների» անձնակազմերի մասին
ՀԴԲ-ի (FBI) կողմից գաղտնազերծված ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերում հայտնվել են «թռչող ափսեների անձնակազմերի» նկարագրությ...
«Օրենքով գողը» հրահանգել է չընտրել ՔՊ-ին. նա կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության...