79 օրում՝ 85 միլիարդ դոլար․ ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ վերածվում է ֆինանսական աղետի
Իրանական հակամարտության 79 օրերի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների կատարած ռազմական ծախսերը գերազանցել են 85 միլիարդ դոլարը։ Նման տվյալներ է հրապարակել Iran War Cost Tracker մասնագիտացված պորտալը, որի էլեկտրոնային հաշվիչը գործում է իրական ժամանակի թարմացմամբ։ Այս ռեսուրսի կատարած հաշվարկները հիմնված են ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Կոնգրեսին ներկայացրած զեկույցի վրա, համաձայն որի՝ Մերձավոր Արևելքում բախումների մեկնարկային վեց օրերին Վաշինգտոնը հատկացրել է 11,3 միլիարդ դոլար, իսկ հաջորդող յուրաքանչյուր օրվա հաշվարկով նախատեսել է ևս 1 միլիարդ դոլար։
Այս ցուցանիշը մոտ երեք անգամ ավելի է այն թվերից, որոնք նախապես հնչեցրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ջուլս Հերստը։ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ընթացքում պաշտոնյան հայտնել էր, թե Վաշինգտոնն Իրանի դեմ ռազմական գործողությունների վրա ընդհանուր առմամբ ծախսել է մոտավորապես 29 միլիարդ դոլար։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություններին սկիզբ են տվել փետրվարի 28-ին։ Պատերազմի 40 օրվա ընթացքում, Թեհրանի տրամադրած տվյալների համաձայն, ամերիկա-իսրայելական հարվածների պատճառով կյանքից զրկվել է 3 375 իրանցի։ Ապրիլի 7-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր երկշաբաթյա երկկողմ հրադադար հաստատելու մասին, սակայն ապրիլի 11-ին Իսլամաբադում ընթացող բանակցություններում կողմերին չհաջողվեց համաձայնության հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ՝ առկա տարաձայնությունների պատճառով։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը տեղեկացրել է հրադադարի ռեժիմը միակողմանիորեն երկարաձգելու իր մտադրության մասին։ Ի պատասխան դրան՝ Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից հայտարարված միակողմանի երկարաձգումը և գործելու է բացառապես սեփական շահերից ելնելով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...
Բաքվում գտնվող հայ գերիների համար՝ հատուկ խումբ կձևավորվի․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվ...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...