Թրամփը փոշմանել է՝ վաղը չի հարձակվի Իրանի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումը վաղը չի իրականացվի։
Նա նշել է, որ իրեն խնդրել են Կատարի էմիրը Թամիմ բին Համադ Ալ Թանին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահայանը՝ հետաձգել նախատեսված ռազմական հարվածը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, քանի որ ընթանում են լուրջ բանակցություններ, և, ըստ նրանց, կարող է ձեռք բերվել համաձայնություն, որը ընդունելի կլինի ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների համար։
Ըստ Թրամփի, այդ համաձայնության կարևոր պայմաններից մեկը պետք է լինի՝ «Իրանին միջուկային զենքի բացակայությունը»։
Նա նաև ասել է, որ հարգելով վերոնշյալ առաջնորդներին՝ հանձնարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարին, Զինված ուժերի շտաբների միացյալ կոմիտեի նախագահին և ԱՄՆ բանակին՝ չիրականացնել նախատեսված հարվածը, սակայն միաժամանակ պատրաստ լինել լայնամասշտաբ գործողությունների ցանկացած պահի, եթե անհրաժեշտություն առաջանա։
Նմանատիպ հոդվածներ
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը իր աջակցությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Պարոն վարչապետ, անկեղծ, սրտանց, ես չգ...
Մուրմանսկի հայ գործարարը մեղադրվում է ՌԴ-ից 1 միլիարդ ռուբլի ապօրինի արտահանելու մեջ
Մուրմանսկի մարզի կառավարության ներկայացուցչության նախկին ղեկավար Աշոտ Բաբլումյանը մեղադրվում է բյուջեից դրամական միջոցնե...
Սաթի՛կ, 12 ժամ եմ տալիս, որպեսզի հեռացնես այս զրպարտությունը. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին. «Սաթի՛կ, տես, որպեսզի չասեն, որ մամ...
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...