Քաղաքականություն

Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները

Ofelya
Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները

Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում։ Իսլամական հանրապետության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական հրամանատարության շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ Պարսից ծոցի հարավում տեղակայված ամերիկյան բոլոր ռազմակայանները առաջիկայում կարող են զրկվել շահագործման հնարավորությունից: Իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Թեհրանի նպատակն է տարածաշրջանում ստեղծել նոր անվտանգային համակարգ և իրողություններ:


Ինչպես հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը, Զոլֆաղարին փաստել է նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն են սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում՝ արգելափակելով բոլոր նավերի տեղաշարժն այդ ջրային ուղիով:


Միևնույն ժամանակ, արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պատրաստել է հնարավոր պատասխան քայլերի ծրագիր։ Պենտագոնի կողմից մշակված նախագծերը նախատեսում են հարվածների իրականացում Իրանի էներգետիկ համակարգի օբյեկտների ու հանգուցային ենթակառուցվածքների ուղղությամբ, եթե Վաշինգտոնը որոշի շարունակել կամ ընդլայնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250