Քաղաքականություն

Ինչ է սպասվում Պուտին–Ցզինպին հանդիմանը. բացառիկ մանրամասներ

Edita
Ինչ է սպասվում Պուտին–Ցզինպին հանդիմանը. բացառիկ մանրամասներ

Մանրամասներ են հայտնի դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կայանալիք հանդիպումից:

Հաղորդվում է, որ այցի արդյունքներով առաջնորդները կընդունեն հռչակագիր բազմաբևեռ աշխարհի ձևավորման և նոր տիպի միջազգային հարաբերությունների մասին, հայտնել է ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը։

Այցի մյուս մանրամասները․

–Այցը որևէ կերպ կապված չէ Թրամփի Չինաստան այցի հետ։ Պուտինի Պեկին այցը ծրագրված էր դեռ շատ ավելի վաղ, քան Վաշինգտոնը համաձայնեցրել էր Թրամփի այցի ամսաթվերը։

–Այցից առաջ Ռուսաստանի նախագահը տեսաուղերձ է ձայնագրել Չինաստանի քաղաքացիների համար։

–Ժամանումը նախատեսված է մայիսի 19-ին։ Պուտինին դիմավորելու է Չինաստանի արտգործնախարարը, լինելու է պատվո պահակախումբ, իսկ ողջույնի արարողությանը կմասնակցեն նաև երեխաներ։

–Մայիսի 20-ին այցը պաշտոնապես կմեկնարկի Պեկինի կենտրոնական հրապարակում Սի Ցզինպինի հետ հանդիպումով։

–Ռուսական պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետներ, ԱԳՆ, գյուղատնտեսության, մշակույթի, տրանսպորտի, տնտեսական զարգացման, կրթության, ֆինանսների, շինարարության նախարարությունների ղեկավարներ, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, մի շարք տարածաշրջանների ղեկավարներ, «Ռոսկոսմոս»-ի, «Ռոսատոմ»-ի, Արևելյան տնտեսական ֆորումի, մի քանի բանկերի ղեկավարներ, ինչպես նաև խոշոր բիզնեսի, համալսարանների և տեղեկատվական գործակալությունների ներկայացուցիչներ։

–Նախատեսվում է ստորագրել մոտ քառասուն փաստաթուղթ։

–Ուշակովը հատկապես կարևոր փաստաթղթերից առանձնացրել է համատեղ հայտարարությունը՝ համապարփակ և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման վերաբերյալ, ինչպես նաև համատեղ հռչակագիրը բազմաբևեռ աշխարհի և նոր տիպի միջազգային հարաբերությունների ձևավորման մասին։

–Հայտարարվել է նաև Պուտինի հանդիպումը Չինաստանի Պետխորհրդի ղեկավարի հետ։ Այնտեղ կքննարկվեն առևտրատնտեսական համագործակցության հարցեր։

–Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների միջև մինչև տարվա վերջ նախատեսված են ևս մի քանի անձնական հանդիպումներ։ Դրանց թվում են՝ ՇՀԿ գագաթնաժողովը Բիշքեկում, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը Նյու Դելիում և ԱՏՀԿ գագաթնաժողովը Շենչժենում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250