Ես թույլ չտվեցի իմ «կլասը» գցել, իմ բարձունքից իջնել․ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանին
Երկու օր առաջ ես թույլ չտվեցի իմ «կլասը» գցել, իմ բարձունքից իջնել: Ինքը հիմնականում վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ծառուկյանը՝ Փաշինյանի՝ ընդդիմադիրների, այդ թվում՝ իր հասցեին հնչեցրած սպառնալիքներին և վիրավորանքներին:
«Ութ տարի ժողովրդին խաբել է, այն առաջին օրվանից մեզ էլ, ինձ էլ է խաբել: Եթե նա ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ: Լինում է՝ տարբեր տեղերում ՔՊ-ական էլ է մոտենում: Ես ասել եմ՝ եթե քննադատի տեղին, ես կընդունեմ, դա ամոթ չէ, ոչ թե կգոռգոռամ կամ կնյարդայնանամ: Շատ ճիշտ, տեղը տեղին ասել եմ, ասել եմ՝ ՔՊ-ական ջան, քույրիկ ջան, ճիշտ բացատրել եմ և նրանք շատ գոհ, շնորհակալ լինելով, ներողություն խնդրելով գնացել են։
Մեզ ուզում է ներքաշել՝ ուղղությունը փոխելու համար, որովհետև նա ասելու բան չունի, դա շնորհքն է, մոտեցումն է մեր ղեկավարի: Մեր դաշնակիցների, մեր թշնամիների հետ այդ ձև է բանակցել, որ այսօր այս օրին ենք: Զոհեր տվել ենք, տարածքներ կորցրել ենք և այսօր կորցնելով գնում ենք: Երեկ էլ հայտարարեց, որ երեք շրջան դեռ պետք է հանձնի և այդպես գնալու է, դա խաղաղություն չէ»,-նշել է Գագիկ Ծառուկյանը:
Նա հավելել է, որ ժողովուրդը պետք է միասնական այնպես անի, որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո գնա հանգստի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բաքվում գտնվող հայ գերիների համար՝ հատուկ խումբ կձևավորվի․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվ...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...