Վատ լուր UFC-ից․ Արման Ծառուկյանը նահանջել է վարկանիշային աղյուսակում
UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակն անկախ քաշային կարգերից, որտեղ ամենազգալի անկումը գրանցել է Խամզաթ Չիմաևը:
ԱՄԷ-ն ներկայացնող մարզիկը նահանջել է ութ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 10-րդ տեղը: Այս նահանջն ուղղակիորեն կապված է UFC 328 մրցաշարում ամերիկացի Շոն Սթրիքլենդից մրցավարների ոչ միաձայն որոշմամբ կրած պարտության հետ: Սթրիքլենդն իր հերթին նորամուտը նշելով լավագույն տասնյակում՝ հայտնվել է 8-րդ հորիզոնականում:
Անկախ քաշային կարգերից լավագույն մարտիկների (Pound-For-Pound) աղյուսակում դիրքերի վատթարացում է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը: Թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը վարկանիշում նահանջել է երկու հորիզոնականով և այժմ 15-րդն է։
Հիշեցնենք, որ օրերս Ծառուկյանն աջակցել էր պարտություն կրած իր ընկերոջը՝ Չիմաևին, իսկ ինքը հունիսի 15-ին որպես պահեստային մարտիկ սպասելու է Իլիա Թոփուրիա — Ջասթին Գեյջի տիտղոսային դիմակայությանը:
Pound-For-Pound վարկանիշի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը
1.Իսլամ Մախաչև (Ռուսաստան)
2.Իլիա Թոփուրիա (Իսպանիա)
3.Ալեքսանդր Վոլկանովսկի (Ավստրալիա)
4.Ալեքս Պերեյրա (Բրազիլիա)
5.Պետր Յան (Ռուսաստան)
6.Թոմ Ասպինալ (Մեծ Բրիտանիա)
7.Մերաբ Դվալիշվիլի (Վրաստան)
8.Շոն Սթրիքլենդ (ԱՄՆ)
9.Ջոշուա Վան (ԱՄՆ)
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։ «Եվրոպայի...
Դավիթ Չալոյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակ...
«Ինտերի» հերթական անդրադարձն ու հայատառ գրառումը՝ Մխիթարյանի մասին
Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական...
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. հայ ըմբիշները շարունակում են պայքարը
Ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են պայքարը մեդալների համար։ Քառոր...