ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական վթար՝ Երևանում․ վարորդը տեղում մահացել է
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Auroranews.am-ը ռադիոլսողներից տեսանյութ է ստացել, որտեղ երևում է, որ «Կամազ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բնակչի տան մեջ։
Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել է ավտոմեքենայում, տեղում մահացել է։ Նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և վնասված տան սեփականատերերի, ինչպես նաև մահացած վարորդի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շանը կապել են մեքենային և քարշ տվել
Auroranews.am-ը ռադիոլսողներից ստացել է տեսանյութ։Տեսանյութում երևում է, թե ինչպես են շանը կապել մեքենային և քարշ տալիս։...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարա...
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...