ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պապոյանը մանրամասներ է հայտնել «Ջերմուկ»-ի արտահանումից
«Ջերմուկ» հանքային ջրի և մրգերի արտահանման հետ կապված խնդիրներ չկան։ Այս մասին մայիսի 13-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ խնդրահարույց խմբաքանակը, որին հղում է արել ռուսական կողմը, շատ փոքր ծավալ է կազմում դեպի Ռուսաստան «Ջերմուկ» հանքային ջրի արտահանման ընդհանուր մասնաբաժնում։ «Դրանից հետո Հայաստանն այդ ծավալից տասնյակ անգամներ ավելի է արտահանում և կշարունակի արտահանել։ Խնդիրներ չկան, մենք միլիոնավոր շշեր ենք արտահանել», - նշել է Պապոյանը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներում ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն կարող լինել։ Նախարարը հավելել է, որ այս տարի Հայաստանը ավելի մեծ ծավալներով սպիրտ և կոնյակի սպիրտ է արտահանում, քան նախորդ տարի։
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի։ «Արտահանվող մրգերը գնում են, ջերմոցային արտադրանքը գնում է, խնդիրներ չկան, և մենք աշխատում ենք, որ դրանք չլինեն», - եզրափակել է Գևորգ Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը նշել է՝ որ դեպքում են կողմ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արարատի մարզում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թո...
Որքան գումար է ՀՀ կառավարությունն առաջարկել ՀԷՑ–ի համար. «Ազատություն»
«Ազատությունը» գրում է. «Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կա...