Վերջին 8 տարիների աղետի եզրին հասած Հայաստանը առաջ չգնաց. Գուրգեն Սիմոնյան
Շատ ոգևորիչ է, բազմաթիվ մարդիկ աջակցության խոսքեր են ասում և շատ ջերմ են ընդունում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 12–ին, Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի շնորհապետական կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը։
«Ինձ համար էլ է սա առաջին փորձը ու շատ դրական եմ գնահատում որպես առաջին փորձ և ուղղակի պարտավորված եմ ինձ զգում հայ ժողովրդի ընդունելությամբ։
Քաղաքացիները բազմաթիվ խնդիրներով են դիմում, առաջին հիմնական հարցը արդարության պակասն է և այդպես էլ արդարությունը չվերականգնվեց Հայաստանի Հանրապետությունում։ Ակնկալիքներ կային, ցանկություններ և երազանքներ կային, որ չիրականացան։ Սոցիալական խնդիրներն են բազմաթիվ շատ, աշխատատեղերի հարցն է, անընդհատ գահավիժող և արժեզրկվող դրամը, գնողունակության անկումը։ Հարցերը ահռելի են։
Ցավ ենք ապրում, որ վերջին ութ տարիների ընթացքում աղետի եզրին հասցրած Հայաստանը մեծ ցատկերով առաջ չգնաց, պրոբլեմների մեծ մասը մնացել է»,–ասաց Սիմոնյանը ։
Հարցին՝ ակնկալիք ունե՞ն, որ իրենց կուսակցությունը կհայտնվի հաջորդ խորհրդարանում, Գուրգեն Սիմոնյանը պատասխանեց. «Հույս ունենք և մեր ժողովրդի աջակցությունը նկատի ունենալով մենք հավակնում ենք անգամ հաղթանակի և աշխատում ենք հաղթանակի համար։ Մնացածը ինչպես մարդիկ կցանկանան, քաղաքացիները կցանկանան։ Մենք ունենք եզակի հնարավորություն, անպայման գնացեք ընտրություններին, եկեք 91 թվականից ի վեր աննախադեպ մասնակցայնության ցուցանիշ գրանցենք ամբողջ ազգով»։
Նմանատիպ հոդվածներ
Կալիֆոռնիայում արգելել են հայազգի գործչին ելույթ ունենալ Ցեղասպանության մասին
ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքի քաղաքապետը թույլ չի տվել հայազգի ավագանու անդամին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...