Ադրբեջանի կողմից կարևոր քայլ կլինի. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանում կալանավորված Ռուսաստանի 11 քաղաքացիների ազատ արձակումը զգալի նշանակություն կունենա երկու պետությունների բարիդրացիական կապերի ամրապնդման համար։
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ գերատեսչության տնօրեն Միխայիլ Կալուգինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է, որ 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում ձերբակալված 11 քաղաքացիների ազատումը մնում է անվերապահ առաջնահերթություն։ Ըստ պաշտոնյայի՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը մշտական կապ է պահպանում կալանավորվածների և նրանց ընտանիքների հետ։ Կալուգինը հավելել է, որ հարցը պարբերաբար արծարծվում է ադրբեջանական կողմի հետ երկկողմ հանդիպումների ընթացքում, և խնդրի շուտափույթ կարգավորումը կնպաստի երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։
Ռուսաստանի տասնմեկ քաղաքացիները ձերբակալվել էին կիբեռխարդախության, ինչպես նաև Իրանից թմրամիջոցների մաքսանենգության ու իրացման մեղադրանքներով։ Այս գործողությունները տեղի էին ունեցել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների և երկու երկրների միջև նկատվող լարվածության ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Հրապարակվել են աղմկահարույց փաստեր 102-րդ ռազմակայանից. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում գործունեություն է ծավալում հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանը (Ռուս Ուղղափա...