ՀԷՑ-ում արձանագրվել են միլիարդավոր դրամների խնայողություններ․ Ռոմանոս Պետրոսյան
ՀԾԿՀ կողմից հաստատված՝ ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ ՀՀ դրամ (առանց՝ ԱԱՀ-ի), որի մոտ 75-80%-ը կազմում են աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու տարատեսակ նյութերը։ Այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Այս պահին ինտենսիվ ընթանում են կապալի (շինարարական) աշխատանքների ձեռքբերման մրցույթների ամփոփման և պայմանագրերի կնքման գործընթացները, և բառացիորեն օրեր անց կմեկնարկեն բուն աշխատանքները։
Անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման գործընթացները ևս իրականացվում են բացառապես բաց, թափանցիկ, մրցութային եղանակով, որոնց 35-40%-ն արդեն իրականացվել է, և հսկայածավալ մատակարարումներն ընթացքի մեջ են։
Ընթացիկ փուլում ՀԾԿՀ կողմից սահմանված՝ ՀԷՑ-ում գնումների կարգավորումներին խիստ համապատասխան և ՀՀ հանրային գնումների օրենսդրությանը առավելագույնս մոտարկված ընթացակարգերով ձեռք են բերվել ավելի քան 12,2 մլրդ ՀՀ դրամի ապրանքանյութական արժեքներ, որոնց համար ՀԷՑ-ի 2026 թ. գնումների պլանում նախատեսված էր շուրջ 16,7 մլրդ ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ։
Ըստ այդմ՝ այս փուլի համար՝ միայն 2026 թվականի Ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում, բացառապես մրցության և ներառական գնումների արդյունքում ՀԷՑ-ում ունենք ավելի քան 4,5 մլրդ ՀՀ դրամի խնայված ֆինանսական միջոցներ, որոնք ամբողջովին ուղղվելու են բաշխման ցանցի ենթակառուցվածքների արդիականացմանը։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
