ԱԳ փոխնախարարը՝ հայ-ռուսական հարաբերությունների և առկա հարցերի մասին
ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ քննարկվող խնդիրները ճգնաժամ չէր անվանի։
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ունեն երկարամյա պատմություն, և ներկայում առկա են որոշակի հարցեր, որոնք քննարկվում են ռուս գործընկերների հետ։ Ըստ Մնացական Սաֆարյանի՝ աշխարհում տեղի ունեցող զարգացումների պարագայում բնական է միմյանց նկատմամբ հարցերի առաջացումը, որոնք փորձում են հասցեագրել երկխոսության միջոցով։
Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների այն տեղեկություններին, թե Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա հետ կոշտ զրույց է տեղի ունեցել Զելենսկիին հարթակ տրամադրելու թեմայով՝ փոխնախարարը պարզաբանել է, որ դա նրանց մեկնաբանությունն է։ Նա հաստատել է, որ դեսպանը կանչվել է և նրան հայտագիր է փոխանցվել, ինչը կապված էր Հայաստանում կայացած գագաթաժողովի հետ։ Սաֆարյանը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կպատասխանեն հայտագրին, սակայն այս պահին դրա բովանդակությունը չի մեկնաբանում։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Հերթական համայնքների խոշորացում. նախագիծ
Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ քննարկվեց վարչատարածքային բաժանման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ...