Հերթական համայնքների խոշորացում. նախագիծ
Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ քննարկվեց վարչատարածքային բաժանման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթը:
Խորհրդարանի նիստի ժամանակ նախագծերի փաթեթը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։ Ըստ առաջարկի՝ Լոռու մարզում կձևավորվի Ստեփանավան խոշորացված համայնքը, որում կներառվեն Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդգրկելով 20 բնակավայր։ Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ստեղծելով Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրով։ Վայոց ձորի մարզում ծրագրվում է Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքների միավորումը՝ 32 բնակավայրերով ձևավորելով նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնքը։
Առնակ Ավետիսյանը հայտնեց, որ ծրագրում ներգրավված են 9 համայնք և 80 բնակավայր, որոնց միավորումից կստեղծվի 3 նոր համայնք։ Այս փուլի ավարտին Հայաստանում համայնքների թիվը կհասնի 64-ի։ Չխոշորացված կարգավիճակում կմնան Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք։ Օրինագծերի ընդունման պարագայում նշված համայնքներում ավագանու ընտրությունները կկայանան 2026 թվականի աշնանը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։ «Բրիջիթն այլ հա...
24 տարվա մեջ առաջին անգամ. Զելենսկիի գրառումը Երևան ժամանելուց հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր էջում անդրադարձել է Երևան կատարած այցին և Եվրոպական քաղաքական համայն...