ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է վերցրել Արարատ Միրզոյանից
Քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ ուղևորվելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավտոբուսում ուղիղ եթերում հարցազրույց է վերցրել ՀՀ ԱԳ նախարար նախարար Արարատ Միրզոյանից։
«Բոլորիս ուզում եմ մաղթել պոզիտիվ քարոզարշավ, բովանդակային քննարկումներ քաղաքական ուժերի միջև։
Վստահ եմ՝ որքան էլ այս մաղթանքն ասենք, որոշ քաղաքական անցուդարձի դերակատարներ այնուամենայնիվ չեն կարողանա կամ չեն ուզենա անհրաժեշտ մակարդակը պահել և անընդհատ կփորձեն ներքաշել ոչ այնքան քաղաքական քննարկումների մեջ, բայց ես ապավինում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստությանը»,- ասել է Միրզոյանը։
Նա և Փաշինյանը զրուցել են անցնող 8 տարիների ՀՀ արտաքին քաղաքականությունից, իրենց հանդեպ հնչած մեղադրանքներից, «Իրական Հայաստան» եզրույթից:
«Մենք այն երջանիկներից մեկն ենք, որ ունենք պետականություն, բայց դա մեզ քիչ է, ուզում ենք պատմական Հայաստանը»,- ասել է Միրզոյանը` շեշտելով, որ ժամանակն է երջանիկ ապրել «Իրական Հայաստան»-ում:
Հիշեցնենք` այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 5-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի հարցով ՌԴ-ին դաշնակից չենք. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ուկրաինայի նախագահի այցին: Դիտարկմանը, թե Զելենսկու այցը Երևան ընկալվել է ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...