Քաղաքականություն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է զինադադարի խախտումներին «հայելային պատասխանելու» մասին

Ani S.
ՌԴ ՊՆ-ն հայտնել է զինադադարի խախտումներին «հայելային պատասխանելու» մասին

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է պատասխան հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան զինադադարի ընթացքում ուկրաինական ուժերի կողմից շարունակվող հարձակումների։


Մայիսի 8-ի կեսգիշերից Մոսկվայի ժամանակով ռուսական բոլոր ստորաբաժանումները դադարեցրել են ռազմական գործողությունները հատուկ գործողության գոտում՝ մնալով իրենց դիրքերում։ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ այս քայլով կատարվում է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ հայտարարված հրադադարի վերաբերյալ։


Գերատեսչությունը միևնույն ժամանակ մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին սահմանամերձ շրջանների և ռուսական դիրքերի ուղղությամբ գրոհները շարունակելու մեջ։


Ըստ հայտարարության՝ միակողմանի զինադադարի մեկնարկից ի վեր ուկրաինական կողմը 153 անգամ հրետակոծել է ՌԴ զինված ուժերի դիրքերը թնդանոթներից, տանկերից և համազարկային կրակի համակարգերից։ «Նաև հասցրել են 887 հարված՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր», -հավելել են նախարարությունում։



«Այս պայմաններում ՌԴ զինված ուժերը հայելային կերպով են արձագանքել զինադադարի խախտումներին։ Հասցրել են պատասխան հարվածներ կրակային դիրքերին... Խոցել են կառավարման կետերն ու անօդաչուների արձակման վայրերը», -նշել են գերատեսչությունում։


ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ զինադադարն ուժի մեջ է մայիսի 8-ին և 9-ին։ Նախազգուշացվել է, որ Կարմիր հրապարակում շքերթի ժամանակ հնարավոր հարձակումների դեպքում ռուսական կողմը «կհասցնի պատասխան, զանգվածային հրթիռային հարված Կիևի կենտրոնին»։ 
Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին լռության ռեժիմ էր հայտարարել մայիսի 5-ի կեսգիշերից մինչև մայիսի 6-ի կեսգիշերը։

Ռուսաստանը հորդորել էր Կիևի բնակիչներին և դիվանագետներին հեռանալ Ուկրաինայի մայրաքաղաքից՝ հնարավոր հարվածների պատճառով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250