Լրագրողների միջազգային ֆեդերացիան որոշել է իր կազմից վերջնականապես հեռացնել Ռուսաստանին
Լրագրողների միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել իր կազմից վերջնականապես հեռացնել Ռուսաստանի լրագրողների միությանը (ՌԼՄ):
Ըստ «ԴեՎե»-ի՝ հեռացման պաշտոնական պատճառը 2022 թվականին Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ՌԼՄ-ի մասնաճյուղերի հիմնումն է։
Ռուսաստանի լրագրողների միությունն իր հայտարարության մեջ նշել է, որ միջազգային կառույցի այս քայլը համարում է քաղաքականապես պատճառաբանված ու մասնագիտական հիմքերից զուրկ։ Կազմակերպությունը հավելել է, որ չի պատրաստվում բողոքարկել այդ որոշումը։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԼՄ ղեկավար Վլադիմիր Սոլովյովը, հեռացման որոշումն ընդունվել է Փարիզում ընթացող Լրագրողների միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ։ Սոլովյովի փոխանցմամբ՝ ռուսական կողմը հրավիրված է եղել, սակայն նպատակահարմար չի գտել մասնակցել՝ նախապես ներկայացնելով իր դիրքորոշումը և մատնանշելով ֆեդերացիայի կանոնադրական սկզբունքների խախտումները։
ՌԼՄ-ի անդամակցությունը կասեցվել էր դեռևս 2023 թվականին՝ ֆեդերացիայի նպատակներին ու սկզբունքներին հակասող գործողությունների հիմքով։ Այդ ժամանակ կառույցը հայտարարել էր, որ բռնակցված տարածքներում մասնաճյուղերի ստեղծումը խարխլում է մասնագիտական միասնությունն ու միջազգային համերաշխությունը։ Ֆեդերացիայի նախագահ Դոմինիկ Պրադալիեն շեշտել էր, որ նման քայլերը հակասում են կազմակերպության արժեքներին։
Բրյուսելում կենտրոնակայան ունեցող Լրագրողների միջազգային ֆեդերացիան հիմնադրվել է 1926 թվականին։ Այն աշխարհի խոշորագույն լրագրողական կազմակերպությունն է, որը ներառում է 187 ասոցիացիա ավելի քան 140 երկրից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Ուժգին պայթյուն` Իրանում. հետաքննություն է ընթանում
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում ուշ երեկոյան տեղի բնակիչները հայտնել են հզոր պայթյունների նմանվող ձայների մասին, ս...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...