Քաղաքականություն Կարևոր

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն պաշտոնապես չպետք է ճանաչի արդյունքները. Զատուլին

Ani S.
Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն պաշտոնապես չպետք է ճանաչի արդյունքները. Զատուլին

«Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը պաշտոնական մակարդակով չպետք է ճանաչի դրանց արդյունքները»,-ասված է Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ: 


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և նրա վերընտրվելու դեպքում հանրապետության՝ Ռուսաստանի հետ լիակատար խզման միտումը կշարունակվի, կարծում է Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «НСН»-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ նման դեպքում Ռուսաստանը պաշտոնապես պարզապես չպետք է ընդունի ընտրությունների արդյունքները։


«Նա Ռուսաստանի անվերապահ թշնամին է, ով մինչև որոշակի ժամանակ, հայտնվելով իշխանության ղեկին, ստիպված էր քողարկել իր մտադրությունները, իր նպատակները։ Մենք թույլ տվեցինք մեզ օրորել այն հույսերով, թե «կհարմարվենք-կսիրենք», նա ոչ մի տեղ չի գնա։ Իսկ նա մեզ օգտագործեց։ Չէ՞ որ նա ամենևին չէր թաքցնում իր տեսակետները նախքան վարչապետ դառնալը։ Նա գրում էր այն մասին, որ պետք է ազատվել ողջ անցյալից, Ռուսաստանից, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, պետք է դուրս գալ Եվրասիական միությունից, պետք է հեռացնել Գյումրիի մեր բազան։ Սա պարզապես մտքի մթագնում է, որ մենք կարծում էինք, թե նա, գալով իշխանության, հանկարծ կվերցնի ու լիովին կանցնի մեր կողմը կամ կմոռանա իր համոզմունքների մասին։ Նա այս առումով լիովին հետևողական մարդ է։ Նա խորամանկ է, անկասկած։ Ուստի նա պարտադիր չէ, որ այդ ամենը բարձրաձայն ասի, հատկապես երբ Կրեմլում հանդիպում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։ Բայց հիմա նա այդ դիմակներն էլ դեն նետեց։ Դրանք նետվեցին 22 թվականին, որովհետև մենք առճակատման մեջ մտանք այն Արևմուտքի հետ, ուր նա ձգտում է։ Եվ նա սկսեց իրականացնել այդ կուրսը գնալով ավելի լկտի, ծավալուն ու մասշտաբային ձևով։ Իսկ նրա մերձավորներն առհասարակ չեն էլ քաշվում:



«Անշուշտ, Փաշինյանի վերընտրվելու դեպքում միտումը հենց նրանում է լինելու, որպեսզի իրականացվի Հայաստանի՝ որպես պետության վերջնական խզումը դաշինքների շրջանակում իր ստանձնած պարտավորություններից։ Տեղի կունենա նրա անցումը դեպի ուղղակի հակառուսական դիրքեր, հետագա բռնաճնշումներ բոլոր նրանց դեմ, ովքեր չեն կիսում այդ տեսակետը, իսկ դա, առնվազն, Հայաստանի բնակչության ուղիղ կեսն է։ Համապատասխանաբար՝ խնդիրների ստեղծում Ռուսաստանի և ողջ աշխարհի հայկական սփյուռքի համար։ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական մակարդակով չպետք է ճանաչի 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի ընտրությունների արդյունքները, եթե Փաշինյանը այս կամ այն կերպ կրկին առաջ տանի իր հաղթանակը։ Փաշինյանի կողմից արդեն բավականաչափ քայլեր են արվել՝ կասկածի տակ դնելու համար, որ այդ ընտրությունները կլինեն ազնիվ, արդար, օբյեկտիվ և օրինական», — հայտարարել է Զատուլինը։


Նա նաև հավելել է, որ «Փաշինյանի թիմն իր գործողություններով բախման է տանում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին, ինչի պատճառով հարաբերությունները կտուժեն ոչ միայն քաղաքական մակարդակում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250