ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի տոննա հալյուցինոգեն սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին. Նիկոլ Փաշինյան
«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին»,- Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել Սամվել Կարապետյանի հայտարարությանը:
Հիշեցնենք` Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում ասել էր. «Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք՝ այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր, և իմ ինֆորմացիայով՝ մոտավորապես մեկ տոննա հետը առել-բերել է Հայաստան։ Երբ Կառավարությունում լրագրողների հետ է հանդիպում, Ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Եվ իր կյանքի երազները՝ ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է ամբիոններից դուրս տալ։ Դա ընդհանուր այդ սնկերի շնորհքն է»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, ինչպես Սանդուի դեպքում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով Մոսկվայի պատվերով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ ընկերոջ» օգնությունը չհասավ, երբ կարիքն ունեինք. Արարատ Միրզոյան
«Տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, մենք մտածել ենք, որ այս թշնամական իրավիճակում մեզ պետք է մեկ ուժեղ մեծ եղբայր, ընկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Հայաս...