«Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի ավելի մեծ անվտանգություն. Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ստամբուլում կայացած «SAHA EXPO» միջազգային ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններին։
«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Հայաստանն ու Ադրբեջանն այս առումով շատ կարևոր առաջընթաց են գրանցել։ Մենք ասում ենք՝ «արդեն շատ քիչ է մնացել խաղաղությանը»։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը՝ որպես ռազմավարական շատ բարձր նշանակություն ունեցող տարածաշրջան, տարբերվող դերակատարում կունենա թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային մակարդակներում։
Հատկապես «Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ՝ այդ ամենի հետ մեկտեղ կլինի և՛ ավելի մեծ անվտանգություն, և՛ ավելի մեծ բարօրություն»,- ասել է Յըլմազը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...