Կա՛մ խաղաղություն, կա՛մ ռմբակոծություն. Թրամփ
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պայմանավորվածությունների կատարման դեպքում «Էպիկական կատաղություն» գործողությունը կդադարեցվի, հակառակ պարագայում սպառնացել է կործանարար հարվածներով։
ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե Իրանը համաձայնի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա լեգենդար «Էպիկական կատաղություն» գործողությունը կավարտվի։ Եթե չհամաձայնի, ապա նրան սպասվում են ավելի կործանարար ռմբակոծություններ։ Ինչպես գրում է «Աքսիոս»-ը, ԱՄՆ-ն Իրանից պատասխան է ակնկալում մոտակա 48 ժամվա ընթացքում։
Նախնական փաստաթուղթը ներառում է 14 կետ և նախատեսում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում, Իրանում և Լիբանանում մարտական գործողությունների լիակատար դադարեցում, պատժամիջոցների չեղարկում և իրանական ակտիվների ապասառեցում։ Կետերի թվում է Իրանի կողմից ստանձնած պարտավորությունը՝ չձգտել տիրապետել միջուկային զենքի և աշխատանքներ չտանել դրա ստեղծման ուղղությամբ։
«Դեռևս շատ վաղ է» քննարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև առերես խաղաղ բանակցությունները»,- ասել է Թրամփը:
Հարցին, թե արդյոք նա կմեկնի Պակիստան՝ բանակցություններ վարելու համար, Թրամփը հասկացնել է տվել, որ նման ուղևորությունն այժմ քիչ հավանական է. «Չեմ կարծում, դա շատ հեռու է։ Դա շատ հոգնեցուցիչ է»։