Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Ռուսաստանի, Բելառուսի, Ֆրանսիայի և Կամերունի քաղաքացիների, ինչպես նաև մի շարք ընկերությունների դեմ նոր սահմանափակումներ կիրառելու մասին։
Հակառուսական միջոցառումների շրջանակում Միացյալ Թագավորությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Ռուսաստանի ութ, Բելառուսի մեկ, ինչպես նաև Ֆրանսիայի և Կամերունի մեկական քաղաքացու։ Սահմանափակող միջոցների տակ են հայտնվել նաև «Ալաբուգա Ստարտ» ծրագրի աշխատակիցները։ Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են Չինաստանի և Հոնկոնգի երկու, Թաիլանդի երեք, Կամերունի մեկ և ռուսական երկու ընկերություններ։ Բրիտանիայում սառեցվելու են այդ անձանց ու կազմակերպությունների ակտիվները, իսկ թագավորության քաղաքացիներին արգելվելու է նրանց հետ գործարքներ իրականացնել։
Անօրինական միգրացիայի դեմ պայքարի համաշխարհային պատժամիջոցների ռեժիմով սահմանափակումներ են կիրառվել ևս 17 անձանց և կազմակերպությունների հանդեպ Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից և Կուբայից։ Լոնդոնը նրանց կասկածում է օտարերկրյա քաղաքացիների հավաքագրման գործընթացին մասնակցելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...