Եվրամիության կոչը` տնտեսվարողներին
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում բիզնես կառույցներին ներդրումներ կատարել Հայաստանում:
Այսօր ԵՄ-ն հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում բիզնես կառույցներին ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում։
«Որպես կանոն, նախորդ ողջ ժամանակահատվածում՝ անկախացումից ի վեր, Հայաստանը համարվել է ռիսկային ներդրումների գոտի։ Այժմ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում բիզնես կառույցներին, ներդրողներին ներդրումներ կատարել Հայաստանում։ Սա նաև պատմական նշանակության փաստ է, որովհետև մենք նախկինում երբեք նման կոչ, նման ուղերձ չենք արել և նման բան չենք լսել մեր միջազգային շատ գործընկերներից», — ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի խիզախության շնորհիվ երթուղին բացվում է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը գտնվո...
Դանիել Իոաննիսյանը պատասխանել է Աննա Հակոբյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն արձագանքել է Աննա Հակոբյանին...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Մակրոնը վազել է Հանրապետության հրապարակում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան ժամերին վազք է իրականացրել Հանրապետության հրապարակում։ Հիշեցնենք, որ Մակրոն...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...