Արաղչին Թրամփի «Ազատություն նախագիծը» որակել է որպես «Փակուղի»
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Ազատություն» նախագիծն անվանել է «Փակուղի» նախագիծ։
Հորմուզի նեղուցում ընթացող զարգացումները, ըստ Արաղչիի, ակնհայտ են դարձնում, որ առկա քաղաքական ճգնաժամը ռազմական կարգավորման տարբերակ չունի։ Նա նշել է, որ Պակիստանի գործադրած անկեղծ ջանքերի շնորհիվ բանակցային գործընթացը առաջընթաց է գրանցում, ուստի Միացյալ Նահանգները պետք է զգոն լինի, որպեսզի չարակամները իրենց նորից չներքաշեն ճահիճի մեջ։
Արտգործնախարարի խոսքով՝ նույն զգուշավորությունը վերաբերում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններին։ Արաղչին հավելել է, որ Հորմուզի նեղուցը բացելուն ուղղված ԱՄՆ-ի «Ազատություն» նախագիծն իրականում «Փակուղի» նախագիծ է։
Նմանատիպ հոդվածներ
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը. Արամ Սարգսյան
«Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը...ԵՄ գագաթաժողովին ընդառաջ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դադ...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...