19-ամյա տղայի մասնակցությամբ ավտովթարի առնչությամբ նախաձեռնվել են քրվարույթներ. ՔԿ
Համացանցում տարածված՝ 19-ամյա տղայի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ ՔԿ-ն հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։:
Նմանատիպ հոդվածներ
Բարի գալուստ, Գալկին. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինսթագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ռուս հոմորիստ Մաքսիմ Գալկինի հետ` գրելով. «Բար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժամանել...
«Վայլդբերիս»-ի խնդրի հետևում կանգնած է 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կրկին անդրադառնալով «Վայլդբերիս»-ի հետ կապված խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է...
75-ամյա միլիոնատիրոջ համար որսը ճակատագրական է եղել
Աֆրիկյան Գաբոնում այծքաղ որսալու ընթացքում ամերիկացի 75-ամյա միլիոնատեր Էրնի Դոսիոն անտառում անսպասելիորեն հանդիպել է փղ...